Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Անձնական խնամք

Մարմնի հոտ. urolog.am

Մարմնի հոտ. urolog.am

Մարմնի հոտն առաջանում է մաշկի վրա մանրէների և քրտինքի խառնվելու արդյունքում: Այն կարող է փոխվել հորմոնների, սննդի, վարակների, դեղորայքի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների պատճառով:

Սովորաբար, քրտինքն անհոտ է, բայց երբ միախառնվում է մաշկի վրա վրա գտնվող մանրէների հետ, սկսում է հոտ գալ: Երբեմն մարդը կարող է շատ քրտնել, բայց` առանց հոտի։ Իսկ երբեմն քիչ քանակությամբ քրտինքն անգամ կարող է հոտ առաջացնել, ինչը պայմանավորված է մաշկի վրա գտնվող մանրէների տեսակով, և քրտինքի հետ նրանց փոխազդեցությամբ:

Քրտնագեղձերը լինում են երկու տեսակի՝ էկրին և ապոկրին: Էկրինային գեղձերը ծածկում են մարմնի մեծ մասը, ներառյալ` ափերն ու ներբանները: Իսկ ապոկրին գեղձերը բացվում են մազերի ֆոլիկուլների մեջ և հատկապես տեղակայված են աճուկային հատվածներում ու թեւատակերում: Այս գեղձերի արտադրած քրտինքը սովորաբար ունի հոտ։

Որո՞նք են մարմնի հոտ առաջացնող պատճառները։

Մարմնի հոտն առաջանում է մաշկի մանրէների և քրտինքի շփման արդյունքում: Քրտինքի հեղուկային մասը, աղը և ճարպը խառնվում են մաշկի մանրէների հետ` արդյունքում  առաջացնելով վատ հոտ: Հոտ առաջացնող գործոններն են՝ սնունդը, հորմոնները, դեղերը, սննդային հավելումները և այլն:
Կան մի շարք գործոններ, որոնք կարող են ազդել մարմնի հոտի վրա, որոնցից են՝ սթրեսը, անհանգստությունը, զինվորական ծառայությունը, տաք եղանակը, ավելորդ քաշը, գենետիկան, իսկ, օրինակ,  հիվանդություններից՝ վարակները, շաքարային դիաբետը, պոդագրան, վահանաձև գեղձի, լյարդի հիվանդությունները և այլն։

Հորմոններ և մարմնի հոտ

Կնոջ մարմնի հոտի փոփոխություն կարող է նկատվել հատկապես դաշտանային ցիկլի կեսին, ինչպես նաև հղիության և դաշտանադադարի շրջանում։ Հորմոնալ փոխությունները կնոջ մոտ առաջացնում են ավելորդ քրտնատադրություն և հոտ։

Սննդաթերք և մարմնի հոտ

Սնունդը նույնպես կարող է մարմնի հոտի պատճառ լինել` հատկապես ծծմբով հարուստ սնունդը, որի արտազատման արդյունքում քրտինքը տհաճ հոտ է ունենում: Ծծմբով հարուստ մթերքի օրինակներն են՝ սոխը, սխտորը, կաղամբը, ծաղկակաղամբը, միսը և այլն, սննդային այլ պատճառներից են՝ կոֆեինը, սուր համեմունքները, ալկոհոլը։

Ինչպե՞ս ազատվել մարմնի հոտից։

 

  • Հետևել անձնական հիգիենային, մաքուր պահել մաշկը՝ ամենօրյա լոգանք ընդունելով և հակաբակտերիալ օճառ օգտագործելով, ուշադրություն դարձնել հատկապես թևատակերին և աճուկային հատվածներին։
  • Թևատակերը հարկ է սափրված պահել` քրտինքն արագ գոլորշիանալու և մանրէների հետ շփումը նվազագույնի հասցնելու համար: Ի դեպ, մազերը կարող են նաև նպաստել մանրէների աճին:
  • Պարբերաբար փոխել հագուստը, ներքնազգեստն ու կրծքկալը, նախընտրել բամբակից պատրաստված ազատ հագուստ:
  • Օգտագործել տեղային հակաքրտինքային միջոցներ (դեզոդորանտ, քսուք)։
  • Խուսափել այնպիսի մթերքի (սոխ, սխտոր, ալկոհոլ) օգտագործումից, որոնք վատացնում են մարմնի հոտը:
  • Նվազեցնել սթրեսն ու անհանգստությունը։
  • Բուժել մաշկային ախտահարումները:
  • Օգտագործել բնական տեղային միջոցներ՝ խմորի սոդա, կանաչ թեյ, խնձորի քացախ, կիտրոնի հյութ և այլն։


Ուշադիր լինել և դիմել մասնագետի օգնությանը,

  • երբ քրտնարտադրությունն առատ է՝ անկախ տաք միջավայրից կամ ֆիզիկական ակտիվությունից,
  • երբ քրտինքը խանգարում է առօրյա կյանքին,
  • երբ առկա է գիշերային քրտնարտադրություն կամ մաշկը մշտապես խոնավ է,
  • երբ առկա են մաշկային ախտահարումներ մարմնի քրտնելու հակված հատվածներում,
  • երբ առկա է մարմնի քաղցր կամ մրգային հոտ, որը կարող է վկայել շաքարախտի մասին,
  • երբ մարմնի հոտը նման է լվացքը սպիտակեցնող նյութերի հոտին, ինչը կարող է վկայել լյարդի կամ երիկամների հիվանդության մասին:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բերանի տհաճ հոտ. armeniamedicalcenter.am
Բերանի տհաճ հոտ. armeniamedicalcenter.am

Բերանի տհաճ հոտը օրգանիզմի ինչ-որ խնդրի մասին վկայող տագնապի ազդանշան է: Այն կարող է լինել ստամոքսի հիվանդությունների, քիթ-կոկորդ խնդիրների դեպքում...

Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից

Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...

Մարմնի խնամք
Ինչպես ազատվել կոշտուկներից
Ինչպես ազատվել կոշտուկներից

Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...

Մարմնի խնամք
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com

Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...

Ստոմատոլոգիա
Ինչպես պետք է մաքրել պորտը
Ինչպես պետք է մաքրել պորտը

Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում: Վերջին տարիներին բացահայտվեց նաև, որ պորտում...

​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com
​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com

Մի քանի խորհուրդներ կօգնեն սուր լսողություն ունենալ անգամ տարիքն առնելուց հետո: Դրանցից առաջինը թերևս տարակուսանք առաջացնի. մի օգտվեք ականջ մաքրելու փայտիկներից: Առողջ մարդը...

Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am

Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ազատվել անցանկալի մազերից...

Մարմնի խնամք
Ինչպես կարճ ժամկետում ազատվել թևատակերի սև շերտից. 168.ամ
Ինչպես կարճ ժամկետում ազատվել թևատակերի սև շերտից. 168.ամ

Թևատակերի հատվածում մաշկը բավականին նուրբ է և զգայուն։ Այս հատվածում մաշկը կարող է մգանալ և տգեղ տեսք ստանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ թևատակերի մաշկը կարելի է սպիտակեցնել բնական միջոցների օգնությամբ...

Մարմնի խնամք
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում...

Օգտակար խորհուրդներ Մարմնի խնամք
Վաղենակը և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու միջո 168.am
Վաղենակը և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու միջո 168.am

 Քանի որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերը կոշտանում են, անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։ Secrets-of-woman.ru կայքը գրում է, որ նման...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից. 168.am
Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից. 168.am

Ներաճած մազերի խնդրին կարող է առերեսվել յուրաքանչյուրը: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում: Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով...

Մարմնի խնամք
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am

Բերանի տհաճ հոտը կարող է կապված լինել բերանի խոռոչի և ատամների տարբեր հիվանդությունների, ինչպես նաև օրգանիզմի որոշակի պաթոլոգիաների հետ։ Fithacker.ru կայքը գրում է, որ բերանի տհաճ հոտից կարող եք ազատվել ստուգված միջոցով...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Օգտակար խորհուրդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ